Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Բարեկամություն»՝ թուրքական ձևով

«Բարեկամություն»՝ թուրքական ձևով
30.11.2024 | 13:52

Էրդողանը (հասկանալ՝ թուրքը) նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո անմիջապես հարվածում է թիկունքից։

Սա ապացուցված է ժամանակով և պատմությամբ։

Էրդողանը նախ Ասադի հետ հանգստանում էր Միջերկրականի ափին, իսկ հետո ահաբեկիչների հովանավորում Ասադի դեմ։

Հիմա Էրդողանը խոսում է Ասադի հետ «հանուն Ալլահի» հաշտվելու մասին, իսկ հետո իր ենթակայության թուրքամաններին ուղարկում Հալեպը գրավելու։

Սա է այն թուրքը, որի հետ Հայաստանում հավատում են, որ կարող են խաղաղ հարևանություն անել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4598

Մեկնաբանություններ